8 սեպտեմբերի 2010 - 13:21 AMT
«Արմավիան» կրճատել է Երևանից Հռոմ, Բեռլին և Ամստերդամ կանոնավոր չվերթների քանակը

«Արմավիա» ավիաընկերությունը տեղեկացնում է Երևանից Հռոմ, Բեռլին և Ամստերդամ կանոնավոր չվերթների քանակի կրճատման մասին:

Ըստ ընկերության մամլո ծառայության, սեպտեմբերի 26-ից Երևան-Հռոմ-Երևան չվերթը կիրականացվի միայն կիրակի օրերը (նախկինում շաբաթական երեք անգամ), իսկ Երևան-Բեռլին-Երևան չվերթը սեպտեմբերի 17-ից կիրականացվի միայն ուրբաթ օրերը (նախկինում շաբաթական երկու անգամ):

Երևան-Ամստերդամ-Երևան չվերթը սեպտեմբերի 19-ից կիրականացվի միայն կիրակի օրերը (նախկինում շաբաթական երկու անգամ):