8 սեպտեմբերի 2010 - 14:50 AMT
Հայաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականների խաղը կարող էր վերածվել զանգվածային ծեծկռտուքի

Հայաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականների պատասխան հանդիպումը 2011 Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում ավարտվել է տհաճ միջադեպով, որը կարող էր վերածվել զանգվածային ծեծկռտուքի:

Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան «Լոկոմոտիվ» մարզադաշտում հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով Հայաստանի հավաքականի օգտին: Առաջին խաղում, որը կայացել էր օգոստոսի 11-ին Երևանում, հաղթել էին վրացիները 3:2 հաշվով: Վրացի ֆուտբոլիստներին հունից հանել է այն, որ հանդիպումից հետո հայերը հաղթական պար են կատարել այն տրիբունաների առաջ, որտեղ նստած էին հայ երկրպագուները: Վրացի ֆուտբոլիստները սկսել են մրցակիցների հետ հարաբերություններ պարզել։ Երկու թիմերի մարզիչներին հաջողվել է միջամտել և թույլ չտալ, որ լեզվակռիվն ու փոխադարձ հրմշտոցը ծեծկռտուքի վերածվեն: Պարեկային ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել իրավիճակը՝ ապահովելով հայ ֆուտբոլիստների և երկրպագուների անվտանգությանը, հաղորդում է Նովոստի Գրուզիան։