Բելառուսները զարմացած են Հայաստանում քարերի մշակման տեխնոլոգիայով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Երևանում ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր Վիտեբսկի և Տավուշի առևտրաարդյունաբերական պալատների (ԱՊՊ) միջև: Փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի ԱԱՊ նախագահի տեղակալ Արամ Վարդանյանն ասել է, որ չնայած նրան, որ վերջին տարիներին հայ-բելառուսական ապրանքաշրջանառության ծավալները մշտապես նվազում են, երկրների միջև տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ կա:

Բելառուսական պատվիրակության` Հայաստան կատարած այցելության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Հայաստան վիտեբսկյան մսամթերք և կաթնամթերք արտահանելու մասին: Վիտեբսկի պատվիրակության ղեկավար Օլեգ Մացկևիչը հաղորդել է, որ իրենք զարմացած են Հայաստանում քարերի մշակման տեխնոլոգիայով:

Բացի դրանից, պայմանավորվածություն է ձեռք բերվել բելառուսական պահեստամասերի հիման վրա Վանաձորի գործարանում մինի-տրակտորների արտադրության մասին:

Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2010-ի առաջին կիսամյակում կազմել է 19.9 մլն դրամ: Հայաստանի արտահանումը կազմել է 1.9 մլն դոլար, ներկրումը` 17.9 մլն դոլար: Հայաստանից Բելառուս հիմնականում արտահանվում են էթիլային սպիրտ, դեղամիջոցներ, ոսկերչական իրեր, քարեր, ցեմենտ, ծիրան, բալ, կեռաս, դեղձ, նեկտարին և այլն: Բելառուսից Հայաստան` խտացրած կաթ, կաթի փոշի, կարագ, շոկոլադ, դեղամիջոցներ, լուցկի, ռետինե անվադողեր, էլետրական սարքավորումներ, էքսկավատորներ, խաղալիքներ, կահույք և այլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---