8 սեպտեմբերի 2010 - 15:34 AMT
Յուրի Պատրիկեևը ըմբշամարտի ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ

Սեպտեմբերի 7-ին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է սեպտեմբերի 6-12-ը Մոսկվայում, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեևը (120 ք/կ) նվաճեց արծաթե մեդալ:

Վստահ հաղթանակ տանելով 4 մենամարտերում` նա եզրափակչում հանդիպեց օլիմպիական չեմպիոն և աշխարհի չեմպիոն Միխայիլ Լոպեսի (Կուբա) հետ:

Երկու մրցափուլերում 1:0, 3:0 հաշվով հաղթեց կուբացին և դարձավ աշխարհի եռակի չեմպիոն: Յուրի Պատրիկեևը դարձավ արծաթե մեդալակիր:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Պատրիկեևն ասաց, որ մի քիչ հիասթափված է իր արդյունքից: «Ինձ համար շատ կարևոր է, որ ինձ այդքան շատ երկրպագու է աջակցում: Անցյալ տարին ինձ համար անհաջող էր և ես փորձեցի այլ բանով զբաղվել, բայց կրկին վերադարձա սպորտ: Իմ գլխավոր նպատակը 2012-ի օլիմպիական խաղերին պատրաստվելն է»,- նշեց նա: Հայաստանի հավաքականի առաջին բրոնզե մեդալը նվաճեց Ռոման Ամոյանը (55ք/կ):