8 սեպտեմբերի 2010 - 15:52 AMT
ՀՀ կառավարությունը կրկին կփորձի համոզել «Գազպրոմին», որ անհրաժեշտ է իջեցնել գազի գինը

«Ամեն տարի «Գազպրոմ» ԲԲԸ-ն արծարծում է Հայաստանի համար գազի գնի բարձրացման հարցը, իսկ մեր կառավարությունն ամեն տարի բանակցում է, որպեսզի ներկրվող ռուսական գազի գինը նվազեցվի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը`մեկնաբանելով «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Անդրեյ Կրուգլովի հայտարարությունն այն մասին, որ կոնցեռնը ակնկալում է, որ 2011թ. գազի գնագոյացումը Բելառուսի, Մոլդովայի ու Հայաստանի հետ ամբողջապես կանցնի շուկայականի:

Նա հավելել է նաև, որ բանակցությունների արդյունքում գազի գինը մի փոքր նվազում է, սակայն ոչ ակնկալվող չափով: