8 սեպտեմբերի 2010 - 18:39 AMT
Հայաստանի կոմբանկերի վարկային ներդրումների ծավալը հուլիսի վերջին կազմել է 812,9 մլրդ դրամ

Հայաստանի կոմբանկերի վարկային ներդրումների ծավալը 2010 թվականի հուլիսի վերջին կազմել է 812,9 մլրդ դրամ` հունիսի ցուցանիշի համեմատ աճելով 1,9%-ով, կամ 14,9 մլրդ դրամով: Ինչպես հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա լրատվական տեղեկատուի մեջ, ընդհանուր գումարից 782,4 մլրդ դրամը հատկացվել է երկրի ռեզիդենտներին, իսկ 30,4 մլրդ դրամը` ոչ ռեզիդենտներին: Բացի դրանից, վարկային միջոցների 44,9% տրամադրվել է դրամով, իսկ 55,1%` տարադրամով:

Ընդ որում, ռեզիդենտներին տրամադրված վարկերի առավելագույն ծավալը բաժին է ընկնում առևտրի ոլորտին` 163,3 մլրդ դրամ: Այնուհետև արդյունաբերության ոլորտն է` 152,4 մլրդ դրամ; սպառողական վարկեր` 143,3 մլրդ դրամ; հիփոթեքային վարկեր` 85,1 մլրդ դրամ, շինարարության ոլորտ` 63,3 մլրդ դրամ: Բացի դրանից, գյուղատնտեսական վարկերի ծավալը հուլիսի վերջին կազմել է 51,5 մլրդ դրամ, սպասարկման ոլորտում` 35,2 մլրդ դրամ, տրանսպորտի և կապի ոլորտում` 23,9 մլրդ դրամ: