8 սեպտեմբերի 2010 - 19:58 AMT
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Ադրբեջանին նախազգուշացրել է

«Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում այս ամառ մենք ականատես եղանք վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած ամենալուրջ բախումներին, անհրաժեշտ է ջանքեր գործադրել հրադադարի ռեժիմն ուժեղացնելու համար», - Թբիլիսիում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիթեր Սեմնեբին: «Հուսով եմ, Ադրբեջանի իշխանությունները կգիտակցեն հավանական այն գինը և մեծ վտանգը, որ կարող է ստեղծվել ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու դեպքում», - ընդգծել է դիվանագետը, հաղորդում է Reuters-ը: Սեմնեբին այդ հայտարարությունն արել է Ադրբեջան կատարած այցից հետո մեկ օր անց: