Forbes. Հայաստանը զբաղեցնում է 96-րդ տեղը բիզնեսի համար լավագույն երկրների շարքում

Forbes. Հայաստանը զբաղեցնում է 96-րդ տեղը բիզնեսի համար լավագույն երկրների շարքում

PanARMENIAN.Net - Forbes ամսագիրը հրապարակել է բիզնեսի համար լավագույն երկրների (Best Countries for Business) վարկանիշը, որի համաձայն Հայաստանը զբաղեցնում է 96-րդ տեղը 2009-ի 94-ի փոխարեն: Վարկանիշն անցկացվել է 129 երկրների շարքում, ընդ որում հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ՀՆԱ աճը, առևտրի հավասարակշռությունը, բնակչության քանակը և այլն: Աղբյուրի համաձայն, հարկային ծանրաբեռնվածության մակարդակով երկիրը զբաղեցնում է 108-րդ տեղը, իսկ բյուրոկրատիայի ցուցանիշն ամենացածրերից է` 17-րդ տեղը

Forbes-ի վարկանիշում հետխորհրդային տարածքի երկրները գրավում են հետևյալ դիրքերը. Լիտվա` 32-րդ, Լատվիա` 41, Վրաստան` 61, Ղազախստան` 72, Ադրբեջան` 79, Ռուսաստան` 97, Ուկրաինա` 98, Ղրղզստան` 106, Տաջիկստան` 121:

Առաջատարը նախկինի նման Դանիան է, երկրորդ տեղում` Հոնկոնգն է, երրորդ տեղում` Նոր Զելանդիան, 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնում են Կանադան և Սինգապուրը, ցուցակը եզրափակում են Չադը, Զիմբաբվեն, Վենեսուելան, ԱՄՆ 2-րդից իջել է 9-րդ տեղը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---