Շախտի քաղաքում տեղի կունենա Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնարկեքի օծման արարողությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին ՌԴ Ռոստովի շրջանի Շախտի քաղաքում տեղի կունենա կառուցվող Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնարկեքի օծման արարողությունը: Հանդիսավոր արարողությունը կկատարի ՀԱԵ Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսեսյանը: Հյուրեր են սպասվում ՌԴ հարավի հայկական կազմակերպություններից, ՌԴ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից, ներկա կգտնվեն նաև Շախտի քաղաքի ու Ռոստովի շրջանի ղեկավարները:

Շախտի քաղաքի «Սուրբ Սարգիս եկեղեցի» կրոնական կազմակերպությունը գրանցվել է 2007թ. դեկտեմբերին: ՀԱԵ Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսեսյանն օրհնել է կազմակերպության ստեղծումը, հայտնում է ՌԴ հայերի «Երկրամաս» թերթը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---