Հայաստան. Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնության մասին հայտարարություններից պետք է անցնել ՏՏ իրական զարգացմանը

PanARMENIAN.Net - Երևանի դպրոցներում տեղադրվել են 80 էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Polycom ընկերության ներկայացուցիչն «Ֆիրմա Ալֆա» ընկերության տնօրեն Ռուբեն Եսայանը:

Նրա խոսքերով, ինտերակտիվ գրատախտակներով հագեցած են Հայաստանի գրեթե բոլոր բուհերը և դպրոցները: Միաժամանակ, նա նշեց, որ այդ ոլորտում կառավարությունն աջակցություն չի ցուցաբերում: SMART Technologies-ի արտադրության ինտերակտիվ գրատախտակի միջին արժեքը 1 800 դոլար է առանց ԱԱՀ-ի:

«Smart ընկերության հետ մենք ակցիաներ ենք առաջարկել. ձեռք բերել 2 գրատախտակ մեկի գնով, տարաժամկետ վճարում և այլն: Անհրաժեշտ է տեղեկատվական տեխնոլոգիաներն առաջնային հռչակելու հայտարարություններից անցնել ՏՏ ոլորտի իրական զարգացմանը»,- կարծում է Ռուբեն Եսայանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---