Էդվարդ Նալբանդյան. Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտություն է

Էդվարդ Նալբանդյան. Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտություն է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին նախորդ օրերին Բաքվում եւ Ստեփանակերտում` Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների հետ ունեցած իրենց քննարկումների արդյունքները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է եւ զգալիորեն կնպաստի հիմնախնդրի կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած սադրանքները եւ դրանց հնարավոր հետեւանքները բանակցային գործընթացի եւ հակամարտության գոտում իրադրության վրա:

Զրուցակիցները քննարկեցին առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---