Երևանում կայացել է «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացել է «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն է, խմբագիրը` Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի փորձագետ Ալեն Ղևոնդյանը:

Գրքում հեղինակը փորձում է պատմական, իրավական և փաստացի նյութերի և աղբյուրների հիման վրա օբյեկտիվ կերպով ներկայացնել ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը և ղարաբաղյան հակամարտության ներկա գործընթացի ձևավորման հիմքերը: Աշխատանքում հատուկ ուշադրություն է դարձվում ներկա բանակցային գործընթացին, այնպիսի կարևոր փաստարկների և հանգամանքների վերլուծությանը, որոնք պատշաճ կերպով ուշադրության չեն արժանանում, բայց որոնք կարող են արդյունավետ լինել հակամարտության կարգավորման գործընթացքում:

Ինչպես նշել է Ղևոնդյանը, գրքի նպատակն է համաշխարհային հանրությանը ողջ ճշմարտությունը ներկայացնել բոլոր այն խնդիրների մասին, որոնք այս կամ այն կերպ կապված են Հայաստանի ազգային շահերի հետ: Նրա խոսքերով, դա ինքնատիպ պատասխան կդառնա Ադրբեջանի կողմից պատմությունը կեղծումներին:

Նա հաղորդեց նաև, որ գիրքը թարգմանվելու է ռուսերեն, անգլերեն և պարսկերեն, իսկ հետագայում` այլ լեզուներով:

«Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: Այն տարածվելու է բուհերի, ավագ դպրոցների գրադարաններում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի ներկայացուցչություններում»,- ասել է Ղևոնդյանը և հավելել, որ մոտ ժամանակները հրատարակվելու է ևս մի գիրք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---