Մոսկվաբնակ դպրոցական Էդուարդ Մարգարյանի սպանության պատճառ են դարձել կոշիկները

PanARMENIAN.Net - Մոսկվաբնակ դպրոցական Էդուարդ Մարգարյանի սպանության պատճառ են դարձել դպրոցական կոշիկները: «Էդիկը դպրոց էր գնացել առանց փոխվելու համար նախատեսված կոշիկների: Նրան հարցրել են, թե ինչու նա չի բերել կոշիկները: Էդիկը պատասխանել է. «Ես արդեն 11 տարի է, ինչ սովորում եմ այս դպրոցում և կարող եմ չփոխել կոշիկներս»: Իսկ Մամեդը, որն առաջին տարին է սովորում թիվ 501 դպրոցում, հայտարարել է, որ ինքն է այստեղ գլխավորը»,-պատմել է զոհվածի մայրը` Ալլա Մարգարյանը:

Ստացած հարվածից դպրոցականի սիրտը կանգնել է: Ոչ մի լուրջ վնասվածք Մարգարյանի մոտ չի հայտնաբերվել` գլխուղեղի վնասվածք չկա, գլխուղեղի անոթները ևս չեն վնասվել: Չկան նաև խեղդելու հետքեր: Չեն գրանցվել ողերի կոտրվածքներ:

Փորձագետները գտնում են, որ տղան մահացել է կարդիոգենային շոկից, որը կրծքին ստացած հարվածի հետևանք էր: Հարվածի պահին սիրտը կծկվել է և այլևս չի թուլացել:

Թիվ 501 դպրոցի աշակերտը մահացել է սեպտեմբերի 7-ին: Ըստ ականատեսների, 17ա-մյա Էդիկ Մարգարյանը մահացել է 9-րդ դասարանի աշակերտ Մամեդ Մ-ի հարվածի արդյունքում:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա: Հենց որ Մարգարյանը կորցրել է գիտակցությունը, ականատեսները միլիցիա և շատպ օգնություն են կանչել: Սակայն, մինչ բժիշկները կժամանեին, տղան արդեն մահացել էր, հայտնում է Life News-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---