Թբիլիսին չի նեղացել Երևանից` ՄԱԿ-ի ԳՎ-ում վրացական բանաձևին դեմ քվեարկելու համար

Թբիլիսին չի նեղացել Երևանից` ՄԱԿ-ի ԳՎ-ում վրացական բանաձևին դեմ քվեարկելու համար

PanARMENIAN.Net - Պաշտոնական Թբիլիսին խոստովանում է, որ չկարողացավ արդյունքի հասնել Երևանի հետ բանակցություններում վրացական բանաձևի վերաբերյալ, որն ընդունվեց սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում: Միևնույն ժամանակ Թբիլիսին նշում է, որ պաշտոնական Երևանի որոշումը չպետք է պատճառ հանդիսանա երկկողմ հարաբերությունների վատթարացման համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն «ՊիրWելի» գործակալությանը:

«Մենք հուսով էինք փոխզիջման հասնել այս հարցում հայկական կողմի հետ, բանակցում էինք պաշտոնական Երևանի հետ, թեև արդյունքի չհասանք և խոստովանում ենք դա: Հայաստանը, բնականաբար, ունի սեփական ինքնիշխան շահերը, որոնց հիման վրա էլ կայացվում է որոշումները: Եվ այս դեպքում ևս նա ղեկավարվում է իր շահերով: Անշուշտ, Երևանի որոշումը վրացական բանաձևի վերաբերյալ ափսոսանք է առաջացնում, սակայն դա չպետք է առիթ դառնա, որ երկկողմ հարաբերությունները վատթարանան»,-հայտարարել է Կալանդաձեն:

ՄԱԿ-ի ԳՎ-ում քննարկվել է վրացական կողմի բանաձևը, որը վերաբերում էր իրենց տները վերադառնալու փախստականների իրավունքին: Բանաձևին սատարել է 50 երկիր: Դեմ է եղել 17 երկիր, այդ թվում Ռուսաստանն ու Հայաստանը:

Մինչդեռ, Վրաստանը մշտապես կողմ է քվեարկում ՄԱԿ-ում Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած բանաձևերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---