Լարիսա Ալավերդյան. Հայերի ջարդերը Մարաղայում հանցագործություն են մարդկության դեմ

Լարիսա Ալավերդյան. Հայերի ջարդերը Մարաղայում հանցագործություն են մարդկության դեմ

PanARMENIAN.Net - ԼՂՀ Մարդակերտի շրջանի Մարաղա գյուղում իրագործված հայերի ջարդերը հանցագործություն են մարդկության դեմ և այլատյացության դրսևորում են: Այդ մասին, հանդես գալով «Մարաղա` XX-րդ դարի գողգոթան» նախագծի շնորհանդեսին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: «Անկախ Ադրբեջանի իշխանությունները ոչ մի բանի առաջ կանգ չառան: Իրենց գործողություններն արդարացնելու համար ադրբեջանական իշխանությունները հանցագործություններ են կատարել նույնիսկ սեփական հայրենակիցների նկատմամբ»,-ասել է Ալավերդյանը: Ըստ պատգամավորի, «Մարաղա` XX-րդ դարի գողգոթան» նախագիծը նպատակ չունի ատելություն սերմանելու ադրբեջանական ժողովրդի հանդեպ: Դա ընդամենը ապագայում նման ցեղասպանությունները կանխելու փորձ է»,-ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---