Հրայր Թովմասյան. «Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց ոչնչացնելու պայքար են մղում»

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիների ըմբռնմամբ ընդդիմությունն այն ուժն է, որը կամ ամեն գնով ձգտում է իշխանության հասնել, կամ վիրավորում է երկրի ղեկավարությանը: Հայաստանի քաղաքական իրականության մեջ իշխանության և ընդդիմության միջև քաղաքական կառուցվածքային բանավեճ չի տարվում, որի միջոցով հնարավոր լիներ հիմնախնդիրները լուծել: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է սահմանադրական իրավունքի հարցերով փորձագետ Հրայր Թովմասյանը:

Թովմասյանի խոսքերի համաձայն, ըստ էության, Հայաստանի քաղաքական ընդդիմությունն իր դերը չի կատարում: «Այսինքն` ընդդիմությունը չի վերահսկում իշխանությունների գործողությունները, գոյություն ունեցող ղեկավարությանը հակակշիռ և այլընտրանքային ուժ չէ: Մեզ մոտ իշխանության և ընդդիմության միջև միմյանց ոչնչացնելու պայքար է մղվում: Իշխանությունները հաշվի չեն առնում ընդդիմության կարծիքը, իսկ ընդդիմությունն, իր հերթին, չի ցանկանում հաշտվել իրականության հետ», - ընդգծել է նա:

Փորձագետը նշել է, որ հայկական ընդդիմության հիմնախնդիրներից մեկն այն է, որ բավականաչափ ներկայացված չէ խորհրդարանում: «Հայաստանի օրենսդրությունը եթե թույլ չտար կոալիցիոն կառավարման քաղաքական ուժի ձևավորում, որը ընտրությունների ընթացքում հավաքեր ձայների մեծամասնությունը, ապա խորհրդարանական ընդդիմությունն ավելի ուժեղ կլիներ: Այդ դեպքում «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ընդդիմության շարքերում կլինեին, ինչն, իհարկե, կբարձրացներ նրա դերը», - նշել է Հրայր Թովմասյանը: Նա նաև նշել է, որ ընդդիմության նշանակությունը կարող էր բարձրանալ, եթե ընդդիմադիր ուժը հնարավորություն ունենար վիճարկելու նախագահի և կառավարության որոշումները Սահմանադրական դատարանում: «Տվյալ պահին, Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս վիճարկել նախագահի և կառավարության որոշումները միայն այն դեպքում, երբ նույն հայցով ՀՀ ՍԴ դիմեն պատգամավորների 1/5-ը: Այսօր խորհրդարանական ընդդիմությունն այդքան պատգամավոր չունի», - ընդգծել է նա:

Հրայր Թովմասյանն ասել է նաև, որ հայ ընդդիմության ոչ արդյունավետ գործունեության պատճառն այն է, որ գործում է որպես «փիլիսոփա»: «Ընդդիմությունը գործում է`ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով: Այդ դեպքում ոչինչ չի փոխվի», - նշել է Հ.Թովմասյանը, նշելով, որ ընդդիմությունը պետք է հրաժարվի մաքսիմալիստական պահանջներից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---