21 օգոստոսի 2001 - 23:36 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿԺԱՄԱՆԵՆ ԵՐԵՎԱՆ
Ադրբեջանի միլլի-մեջլիսի պատգամավորների մի խումբ կմասնակցի գիտության, կրթության ու մշակույթի հարցերով հանձնաժողովի նիստին, որը կկայանա հոկտեմբերին Երեւանում: Բաքվի տեղեկատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն` ադրբեջանական օրենսդիրները մտադիր են փորձ ձեռնարկել նիստի օրակարգի մեջ մտցնել «Ադրբեջանի մշակութային արժեքների ոչնչացման եւ զավթման մասին» անվան տակ փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը ներկայացված է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին` Ադրբեջանական պատվիրակության անդամների կողմից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: