«GeoProMining»-ի ղեկավարը խոստանում է, որ Վարդենիսը կզարգանա ընկերության հետ միասին

«GeoProMining»-ի ղեկավարը խոստանում է, որ Վարդենիսը կզարգանա ընկերության հետ միասին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Վարդենիսում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի սոցիալական զարգացման ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրել են «GeoProMining» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել Վարդենիսի մշակույթի տները, այդ աշխատանքները գնահատվել են 320 մլն դրամ, որոնցից 108 մլն դրամը տրամադրելու է «GeoProMining»-ը: Բացի այդ գումարից 130 մլն դրամ կազմում են սոցիալական ներդրումները, իսկ մյուս մասը տրամադրելու է քաղաքի վարչակազմը և ՀՀ կառավարությունը:

Ընկերության նախագահը նշել է, որ դա քաղաքի զարգացմանն ուղղված առաջին քայլն է: «Ընկերությունը հարաճուն կերպով զարգանում է, քաղաքն էլ զարգանալու է նրա հետ միասին: Ներկայում «GeoProMining»-ում աշխատում է 600 մարդ», - ասել է նա:

Համաձայնագրի ստորագրումից հետո Վարդենիսում տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության հայկական ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---