Հայաստանն ու Բուլղարիան կարող են բեռնափոխադրումների համար գործարկել լաստանավային փոխադրումները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ալեքսանդր Ցվետկովին։ Ալեքսանդր Ցվետկովը տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է և Հայաստան է ժամանել հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու համար։

Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և կարևորել դրանում հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Նիստի շրջանակներում նախատեսված է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Բուլղարիայի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործակալության» միջև։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև լաստանավային փոխադրումների իրականացման հնարավորություններին։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---