Տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 700 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 455 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 245 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 260 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 599 445 681 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը` 16.4770 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.5000 տոկոս: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Այս մասին հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---