10 սեպտեմբերի 2010 - 11:49 AMT
Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրել է ՄԱԿ-ի ԳՎ օրակարգից A/64/L.57 բանաձևը հետ կանչելու պատճառը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ինտենսիվ խորհրդակցություններից հետո հայտարարեցին հակամարտության կողմերին, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական դրության ուսումնասիրման առաքելությամբ համանախագահները սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին կայցելեն տարածաշրջան : Հաշվի առնելով այդ հանգամանքները` Ադրբեջանն առաջարկեց հետաձգել A/64/L.57 բանաձևի քննարկումը և «Ադրբեջանի բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակի մասին» թիվ 18 կետը տեղափոխել Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանի օրակարգ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում, որը ՄԱԿ-ում ընթերցել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհտիևը:

Համանախագահների միջազգային առաքելությունը ներառելու է բարձրակարգ փորձագետների և խորհրդատուների խումբ, այդ թվում` փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի և ՄԱԿ-ի այլ կառույցների ներկայացուցիչների, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: