ՎիվաՍելի նոր սակագնային պլանը հնարավորություն է տալիս օգտվել անսահմանափակ անլար ինտերնետից

ՎիվաՍելի նոր սակագնային պլանը հնարավորություն է տալիս օգտվել անսահմանափակ անլար ինտերնետից

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ այժմ, բաժանորդագրվելով նոր «ՄՏՍ կոնեկտ 128» հետվաճարային սակագնային պլանին, ընդամենը 5000 դրամ ամսավճարի դիմաց կարելի է օգտվել անսահմանափակ անլար ինտերնետից: Սակագնային պլանի շրջանակներում տվյալների փոխանցման առավելագույն արագությունն է 128 Կբիթ/վրկ:

«ՄՏՍ կոնեկտ 128» սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը կտրամադրվի բոլորովին անվճար: Բացի անսահմանափակ ինտերնետից, սակագնային պլանի բաժանորդները ստանում են նաև անմիջապես համակարգչից SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն:

Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, SMS հաղորդագրությունները դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց կարժենան 5 դրամ, իսկ այլ ուղղություններով` 20 դրամ:

«Այս հարմարավետ սակագնային պլանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական առաջարկն է, որի նպատակը Հայաստանի բնակչությանը մատչելի և հուսալի ինտերնետ հասանելիության ծառայությունների տրամադրումն է երկրի ողջ տարածքում սփռում ունեցող 2.5G ցանցի և երկրի բնակելի տարածքների 92%-ում կամ 650 բնակավայրերում գերազանց որակ ապահովող 3.5G ցանցի միջոցով: Անլար լայնաշերտ ինտերնետի հնարավորությունների հետ համատեղելի մատչելի սարքերը և սակագները կխթանեն մեր երկրում բարձրակարգ ինտերնետի ներթափանցումը: Մեր առաքելությունը դուրս է գալիս բիզնեսի սահմաններից. մենք ցանկանում ենք, որ Հայաստանում բոլորն ունենան հուսալի և արագ ինտերնետի հնարավորություն` անգամ մեր երկրի ամենահեռավոր վայրերում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---