Դավիթ Բաբայան .ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «խնդրել» են Իլհամ Ալիևին ետ վերցնել ՄԱԿ ներկայացրած բանաձևը

Դավիթ Բաբայան .ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «խնդրել» են Իլհամ Ալիևին ետ վերցնել ՄԱԿ ներկայացրած բանաձևը

PanARMENIAN.Net - Այն, որ Բաքուն ետ է կանչել «Ադրբեջանի բռնազավթված տարածքների իրավիճակի մասին» ՄԱԿ ներկայացրած բանաձևը, նրա հետևանքն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այդ մասին «խնդրել» են Ալիևին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով, մի շարք հարցեր են ծագում բանաձևը ետ վերցնելու իրական պատճառի մասին, որովհետև Ադրբեջանը չի զսպել իրեն և նշել է, որ ամեն ինչ կատարվել է հենց ԵԱՀԿ ՄԽ խնդրանքով:

«Սակայն ԼՂՀ ՊԲ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում վերջին միջադեպերը պետք է դիտարկել ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև գլոբալ առումով: Պետք է ընդգծել, որ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն արդեն ընդունել է Կոսովոյի մասին բանաձևը` հաշվի առնելով Միջազգային ատյանի որոշումը: Իսկ դա նշանակում է, որ սկսվում է սերբ-կոսովյան հաշտեցման գործընթացը: Մեզ համար շատ կարևոր երկրորդ պահը Հիլարի Քլինթոնի հայտարարությունն է Հարավային Սուդանի մասին: Հիշեցնեմ, որ հայտարարությունում նշվում է, որ 2011-ին Հարավային Սուդանում հանրաքվե անցկացնելուց հետո Սուդանը պետք է պատրաստ լինի ընդունել նահանգի անկախությունը: Եվ վերջապես, Ադրբեջանի վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը հստակ սահմանել է Ալիևի ռեժիմի բոլոր թերություններն ու բացթողումները: Հայկական կողմն, իր հերթին, պետք է պատրաստ լինի օգտվել նոր աշխարհաքաղաքական իրողությունից և առավելագույն օգուտը քաղի ԼՂՀ անկախության ճանաչման գործում»,- ասել է Բաբայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---