10 սեպտեմբերի 2010 - 13:44 AMT
Երիտասարդ պատմաբանների ակումբը կազմակերպել է Արցախի անկախության 19 ամյակին նվիրված ցուցահանդես

Սեպտեմբերի 9-10-ը Երիտասարդ պատմաբանների ակումբը «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հետ համատեղ ԵՊՀ պատմության ֆակուլտետում կազմակերպել է ցուցահանդես` նվիրված Արցախի անկախության 19 ամյակին `«Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ, ամեն հայի սրտում թող ծնի վրեժ» խորագրով: Միջոցառման նպատակը երիտասարդ պատմաբաններին արցախյան ազատամարտի հերոսական դրվագների ներկայացումն է և փաստելը, որ Հայաստանը կարող է զարգանալ առանց զիջումների ու կորուստների: