10 սեպտեմբերի 2010 - 14:14 AMT
Մինչև տարեվերջ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Ֆրանսիայի և Մոնակոյի միջազգային մրցաշարերին

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ ք/կ) նվաճեցին արծաթ, իսկ Ռոման Ամոյանը (55 կգ ք/կ)` բրոնզ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գոհ է թիմի նվաճումներից, անկախ որոշ տեխնիկական սխալներից: «Ես ավելին էի սպասում Արման Ադիկյանից ու Վահան Ջուղարյանից, սակայն, կարծում եմ, որ նրանք դասեր կքաղեն իրենց ելույթներից: Մինչև տարեվերջ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Ֆրանսիայի և Մոնակոյի միջազգային մրցաշարերին»,- ասել է նա: Մոնակոյի մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Իտալիայի, Մոնակոյի, Ադրբեջանի ու Թուրքիայի հավաքականները: 2010թ. հայ ըմբիշները կավարտեն ուսումնամարզական հավաքով, որը տեղի կունենան նոյեմբերին ու դեկտեմբերին:

PanARMENIAN.Net –ը ըմբշամարտի աշխարհի առաջնությունը լուսաբանում է Արմավիա ընկերության աջակցությամբ: