21 օգոստոսի 2001 - 21:19 AMT
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Ճշտվեցին Ռուսաստանի նախագահի` Երեւան պաշտոնական այցի ժամկետները: Վլադիմիր Պուտինը Հայստան կժամանի սեպտեմբերի 16-ին: Այցը կտեւի երեք օր: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր, մասնավորապես, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առաջիկա 10 տարվա առեւտրատնտեսական համագործակցության հայեցակարգը, ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանման մասին, զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների եւ Հայաստանի մարզերի միջեւ համագործակցության մասին համաձայնագրերը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: