Մաքս Հովարդ. «Սպիրիտ: Տափաստանների ոգի»-ն խախտում է անիմացիայի բոլոր կանոնները

PanARMENIAN.Net - ReAnimania փառատոնի շրջանակներում հանրահռչակ անիմատոր Մաքս Հովարդը Երևանում կցուցադրի իր «Սպիրիտ: Տափաստանների ոգի» ֆիլմը, որը նկարահանվել է Dream Works feature animations-ի հետ համատեղ: Այդ մասին սեպտեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում ասել է ReAnimania փառատոնի տնօրեն Վրեժ Կասունին:

«Սեմինարների ժամանակ մենք խոսում ենք այն մասին, որ անիմացիայում գոյություն ունեն կանոններ: Բայց «Սպիրիտ»-ը, հակառակը, խախտում է այդ կանոնները. ֆիլմի կառուցվածը հեռանում է ընդունված չափանիշներից»,- ասել է Մաքս Հովարդը: Նա նշել է նաև, որ ավելի մանրամասն ու մասնագիտացված քննարկումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի ցուցադրությունից հետո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---