11 սեպտեմբերի 2010 - 11:26 AMT
Սերժ Թանգյանը ANCA և AYF հետ համատեղ սկսել է «Այո, դա Ցեղասպանություն է» խորագրով քարոզարշավը

Աշխարհահռչակ հայազգի ռոք-երաժիշտ, System of a Down խմբի առաջնորդ Սերժ Թանգյանը Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) և Հայկական երիտասարդական դաշնության (AYF) հետ համատեղ սկսել է «Այո, դա Ցեղասպանություն է» քարոզարշավը: Արշավի նպատակն է կոչ անել ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև վճռական միջոցներ ձեռնարկել Դարֆուրի ցեղասպանությանը վերջ տալու համար:

Արշավը կոչվում է Imperfect Harmonies, ինչպես Թանգյանի նոր ալբոմի համանուն երգը: Ալբոմը կթողարկվի սեպտեմբերի 21-ին: Թանգյանի երգը կոչ է անում բոլորին պայքարել հանուն ցեղասպանությունների կանխման` այցելելով anca.org/yesitsgenocide կայքէջը և կոչ անելով ԱՄՆ նախագահին անհապաղ միջոցներ ձեռնարկել` կանխելու համար մարդկության դեմ կատարվող ոճրագործությունները:

«Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել Սերժ Թանգյանի և AYF հետ` բարձրացնելու համար հանրության իրազեկությունը Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև պայքարելու համար Ցեղասպանության ժխտման դեմ»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ընդ որում, նա նշել է, որ Օբամայի խոսքերը Հայոց ցեղասպանությոն և Դարֆուրի մասին չվերածվեցին գործի: «Միևնույն ժամանակ մենք պետք է ցույց տանք մեր քաղաքական կամքը, ստիպելու համար ԱՄՆ վարչակազմին արդարացի գործել ցեղասպանությունների ճանաչման և կանխման գործում»,-ասել է Համբարյանը:

AYF նախագահ Արեգ Սանտիկյանը հայտարարել է. «Մենք պարտավոր ենք ամեն քայլափոխի պայքարել մարդկության դեմ կատարվող հանցագործությունների դեմ: Սերժի երգը հնարավորություն է տալիս բարձրացնել երիտասարդության իրազեկությունը»:

AYF «Այո, դա Ցեղասպանություն է» խորագրով տեսանյութի մրցույթ է հայտարարվել: Լավագույն աշխատանքները կցուցադրվեն Serjical Strike, ինչպես նաև ANCA и AYF-ի կայքերում: Հաղթողները Թանգյանի առաջիկա համերգի տոմսեր կստանան և հնարավորություն կունենան անձամբ հանդիպել նրա հետ, հայտնում է Asbarezը: