Դիպլոմներ կհանձնվեն «Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների11 սեպտեմբերի 2010 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում կանցկացվի ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանն իր անմիջական մասնակցությունը կունենա Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունը Հայաստանում: Պաշտոնական արարողությանը ներկա կլինեն նաեւ ՀՀ-ում գործող դեսպանատների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ: «Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրն իրականացվում է 2008 թվականից` Հայաստանում ԵՄ Պատվիրակության աջակցությամբ: Ծրագիրը մշակվել է ԵՄ անհատ փորձագետների եւ ԵՄ անդամ պետություններում գործող հեղինակավոր գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության արդյունքում եւ համապատասխանում է ԵՄ կողմից ներկայացվող պահանջներին եւ չափանիշներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |