Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդունելի քաղաքական լուծման որոնումներին

Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդունելի քաղաքական լուծման որոնումներին

PanARMENIAN.Net - Նախօրեին` ուշ երեկոյան, կայացավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվեցին Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարած առաջին պետական այցի արդյունքները: Երկուստեք նշվեց, որ հանդիպման ընթացքում գերագույն մակարդակով ստորագրված փաստաթղթերը անկյունաքարային բնույթ են կրում Ռուսաստանի ու Հայաստանի միջև կառուցողական և բազմամակարդակ փոխգործակցության հետագա զարգացման համար: Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը նշեցին նաև երկուև երկրների նախարարությունների ու գերատեսչությունների ակտիվ աշխատանքի կարևորությունը ռազմավարական գործընկերության զարգացման գործում:

Զրույցում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Դմիտրի Մեդվեդևը նշեց Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդունելի քաղաքական լուծման որոնումներին աջակցելու` Ռուսաստանի պատրաստակամությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---