ՏՏ ընկերությունները քննարկում են Հայաստանում անիմացիայի շուկայի զարգացման հեռանկարները

ՏՏ ընկերությունները քննարկում են Հայաստանում անիմացիայի շուկայի զարգացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Երևանում MARANI (Market of animation) բիզնես-ֆորումի շրջանակներում ընթանում է ANITA (Animation and IT) Վեհաժողովի ֆորումը: Անիմացիոն ընկերությունների մոտ 20 ներկայացուցիչներ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանի մասնակցությամբ քննարկում են Հայաստանում անիմացիայի և համակարգչային խաղերի շուկայի զարգացման հեռանկարները: Մասնավորապես, MARANI բիզնես-ֆորումի հիմնադիր Վրեժ Կասունու կարծիքով, անիմացիոն ընկերությունները պետք է 3D գրաֆիկայի ու անիմացիայի համար զարգացնեն սեփական ենթակառույցը, արտադրեն սեփական ծրագրային ապահովումը:

Վաչե Կիրակոսյանի խոսքով, Սիլիկոնե հովտում (ԱՄՆ) հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցչությունը, որը կբացվի այս տարվա վերջին, կարող է նպաստել ՏՏ արտադրանքի, այդ թվում և անիմացիայի իրացմանը: Դրա հետ մեկտեղ, մասնակիցների կարծիքով, ինչպես համակարգչային գրաֆիկայի, այնպես էլ ողջ ՏՏ ոլորտի զարգացման համար պետական նպաստներ են անհրաժեշտ: «Հայաստանն այլևս չի կարող չհատկացնել նպաստներ ՏՏ ընկերություններին, քանի որ եթե այդպես շարունակվի, այդ ընկերությունները պարզապես կհեռանան շուկայից»,- գտնում է ՏՏ Ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---