3 հունիսի 2003 - 19:36 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան 2003 թվականի հոկտեմբերի 15-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, հաղորդել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը: Նշենք, որ ներկայումս պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են երկրի գործող նախագահ Հեյդար Ալիեւը եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ` «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, «Ազգային անկախության կուսակցության» ղեկավար Էթիբար Մամեդովը, Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Ռասուլ Գուլիեւը, ինչպես նաեւ երկրի նախկին նախագահ, «Քաղաքացիական միասնություն» կուսակցության առաջնորդ Այազ Մութալիբովը: