13 սեպտեմբերի 2010 - 14:05 AMT
Ռուսական ակումբները հետաքրքրվում են Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանով

Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան և դանիական «Ռանդերսա» ակումբի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը կարող է տեղափոխվել ՌԴ առաջին լիգայի առաջատար ակումբներից մեկը:

25-ամյա ֆուտբոլիստը տարաձայնություններ ունեցավ իր ակումբի ղեկավարության հետ և հեռացվեց հիմնական կազմի մարզումներից և տեղափոխվեց երիտասարդականի կազմ: Այժմ պաշտպանը դիտարկում է կարիերան շարունակելու տարբեր առաջարկները և արդեն իսկ առաջարկություն է ստացել Ռուսաստանից, հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»՝ հղում անելով ֆուտբոլիստի գործակալին:

Արզումանյանի հաշվին 44 խաղ կա և 4 գոլ ազգային թիմի համար: