13 սեպտեմբերի 2010 - 14:43 AMT
Օբաման առաջինն է շնորհավորել Էրդողանին Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի հաջող անցկացման առթիվ

Հանրաքվեի արդյունքները կնպաստեն թուրքական ժողովրդավարության հետագա ամրապնդմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` շնորհավորելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, ԱՄՆ նախագահն առաջինն էր, ով շնորհավորեց Թուրքիային Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ սեպտեմբերի 12-ին կայացած հանրաքվեի հաջող անցկացման առթիվ: Օբաման նշել է նաև քվեարկությանը երկրի բնակչության մասնակցության բարձր տոկոսը: