Ամերիկյան մյուզիքլում կհնչի հայկական դասական երաժշտություն

PanARMENIAN.Net - «Հայաստանը եթե համեմատելու լինենք տարածաշրջանի այլ երկրների հետ, ապա վստահորեն կարող եմ ասել, որ ձեր երկիրն ամենախաղաղն է: Այդ պատճառով հաճույքով այստեղ են գալու Հոլիվուդի ռեժիսորները և հենց այդ պատճառով ես հաճույքով եմ այստեղ մնում», - ասել է անիմատոր, ռեժիսոր, Borsu Studios ընկերության սեփականատեր Բորսու Հայսոնը` Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Լրագրողների հարցերին պատասխանելով, անիմատորը նշել է, որ եթե Հայաստանում լավ անիմատորներ ու անիմացիոն խմբեր լինեն, ապա նա հաճույքով նրանց հետ կհամագործակցի:

Նա ավելացրել է նաև, որ ներկայում մյուզիքլի ստեղծման աշխատանքներ է կատարում, որտեղ հնչելու են հայկական դասական երաժշտություն` հայկական նվագախմբերից մեկի կատարմամբ: Հայսոնը թեև դեռևս չգիտի, թե կոմպոզիտորներից ում երաժշտությունն է օգտագործելու, սակայն նշել է, որ այդ հարցում նրան կօգնեն հայ գործընկերները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Բ.Հայսոնը ասել է, որ մյուզիքլի համար 10 երգ արդեն ընտրել է, մնում է նվագախմբին ձայնագրել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---