14 սեպտեմբերի 2010 - 13:31 AMT
ՀՀԿ պատգամավորները չեն մասնակցի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին և կոչ են անում իրենց գործընկերներին վարվել նույն կերպ

Միջադեպը հայ լրագրողների հետ Ստամբուլում վայել չէ մի երկրին, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Նա հույս է հայտնել, որ եվրոպական ընտանիք ձգտող Թուրքիան մի օր կկարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ և կբացի սահմանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագի մասին՝ պատգամավորն ասել է, որ ՀՀԿ պատգամավորները չեն մասնակցի պատարագին և կոչ են անում երկրի քաղաքական ուժերին վարվել նույն կերպ:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Հովհաննես Սահակյանն ընդգծել է, որ իշխող կոալիցիայում փոփոխություններ չկան, այն աշխատում է նույն ռեժիմով: