Հայկ Բաբուխանյան. Այսօրվա դրությամբ Ադրբեջանը ֆաշիստական երկիր է14 սեպտեմբերի 2010 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Ադրբեջանը ֆաշիստական երկիր է, որտեղ մարդիկ պարգևատրվում են հայի սպանելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա, հիմնվելով դրա վրա Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից: «Երևանը չպետք է Բաքվի հետ բանակցությունների մեջ մտնի, քանի դեռ Ադրբեջանում իշխանության չեն եկել ուժեր, որոնք պատրաստ կլինեն բանակցել Հայաստանի հետ»,-ասել է Բաբուխանյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանը միջազգային ասպարեզում պետք է արծարծի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի ու Հայաստանի տարածքների հարցը: «Բացի այդ, պետք է լուծվի հայ փախստականների հարցը»,-ասել է Բաբուխանյանը՝ հավելելով, որ 500 000 ադրբեջանահայեր լքեցին իրենց տները՝ ոչինչ չվերցնելով: «Մինչ օրս հայ փախստականները փոխհատուցում չեն ստացել»,-ասել է նա: Ընդ որում, Բաբուխանյանը նշել է, որ Հայաստանը պետք է մի շարք բանաձևեր ներկայացնի միջազգային ատյաններ և պատժի Բաքվին ինչպես դրա, այնպես էլ Ադրբեջանի տարածքում հայերի ցեղասպանության համար: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |