17 օգոստոսի 2001 - 23:25 AMT
ԿԱՆԽՎԵԼ Է ՍՈՒԼԵՅՄԱՆ ԴԵՄԻՐԵԼԻ ՎՐԱ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՄԱՀԱՓՈՐՁԸ
Թուրքական ոստիկանությունը տապալել է նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի սպանության պլանները: Թուրքական «Սաբահ» թերթի տվյալների համաձայն` Թուրքիայի հատուկ ծառայությունների ու ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում երկրի մայրաքաղաքում ձերբակալվել է «Հեղափոխական ժողովրդաազատագրական կուսակցություն» ծայրահեղ ձախ ընդհատակյա կազմակերպության 16 զինված անդամ: Ոստիկանությունում պնդում են, որ այդ ընդհատակյա կազմակերպությունը մահափորձեր էր պատրաստում նաեւ արդարադատության նախարար Հիքմեթ Սամի Թյուրքի եւ ՆԳՆ նախկին ղեկավար Սահադեթդին Թանթանի վրա:
«Ճակատի» անվան հետ է կապված 90-ական թվականների` թուրքական գեներալների եւ կառավարության անդամների դեմ ուղղված արյունալի հանցագործությունների շարքը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: