Ընթացիկ տարում Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 հազ. տոննա խաղող` 1 կգ 130 դրամով14 սեպտեմբերի 2010 - 17:16 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. Երևանի կոնյակի գործարանը մթերելու է 29 տոննա խաղող` Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար 1 կգ-ի գինը սահմանելով 130 դրամ, իսկ Տավուշի տարածաշրջանի համար` 120 դրամ: Այս մասին սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Նրա խոսքերի համաձայն, բերքահավաքն ու բերքի ընդունումն անցկացվելու է համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխան: Ընդ որում, Արմավիրի մասնաճյուղում մթերումը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին, Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ)` սեպտեմբերի 16-ին, իսկ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ)` սեպտեմբերի 22-ին: 2010 թ. ԵԿԳ 6500 ֆերմերի հետ ստորագրել է 5640 պայմանագիր: Մթերվող խաղողի համար վճարվող գումարը մթերումից հետո 10 օրվա ընթացքում կփոխանցվի ֆերմերների բանկային հաշվի համարներին: «Մենք ընդունելու ենք միայն բարձրորակ խաղող` առանց զիջումների: Խաղողի որակի ցուցանիշները մենք վերահսկում ենք ամբողջ տարվա ընթացքում` ֆերմերներին ապահովելով անհրաժեշտ ամեն ինչով»,- ասել է ԵԿԳ ղեկավարն, ավելացնելով, որ ընթացիկ տարում խաղողի բերքը գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը 30 տոկոսով: Միակ տարածաշրջանը, որտեղ բերքը տուժել է կարկուտից` Տավուշի մարզն է: Այդ մարզի ֆերմերները գործարանից պարտք են վերցրել 6 մլն դրամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 |