14 սեպտեմբերի 2010 - 17:54 AMT
Սուրբ Խաչ եկեղեցու խաչը տեղադրվելու է ոչ թե գմբեթին, այլ եկեղեցու դիմաց

Սեպտեմբերի 14-ին Վանի թանգարանից Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը տեղափոխվել է Աղթամար կղզի: Hurriyet-ը հաղորդում է, որ խաչի տեղափոխման գործընթացին մասնակցել է նաև Վանի նահանգապետի տեղակալ Աթայ Ուսլուն:

Փոխնահանգապետ Գայմագամ Գևաշ Յուսուֆ Գունին հաղորդել է, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ներկայացուցիչները կարող են խաչը եկեղեցու դիմաց իրենց համար ցանկալի տեղում տեղադրել: «Մենք Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից թույլտվություն ենք ստացել, և խաչը բերել ենք կղզի: Սակայն տեխնիկական պատճառներով հնարավոր չէ խաչը գմբեթին տեղադրել», - ասել է Գունին:

Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին առաջին անգամ 95 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի: