«Ժառանգությունը» պահանջում է ՀՀ ԱԺ մեծ օրակարգից հանել Հայ-թուրքական արձանագրությունների հարցը

«Ժառանգությունը» պահանջում է ՀՀ ԱԺ մեծ օրակարգից հանել Հայ-թուրքական արձանագրությունների հարցը

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ ՀՀ ԱԺ մեծ օրակարգից Հայ-թուրքական արձանագրությունները հանելը բխում է մեր երկրի շահերից: Թողնելով արձանագրությունները օրակարգում, մենք մանևրելու հնարավորություն ենք տալիս թուրքական կողմին»,-ասել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը խորհրդարանում:

Ըստ Մարտիրոսյանի, այս փաստաթղթերի շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ հայկական կողմն որոշակի պահի է սպասում արձանագրությունները վավերացնելու համար, որոնք նրա կարծիքով հակասում են ՀՀ ազգային շահերին: «Հենց դրա համար մենք չպետք է թույլ տանք թուրքական կողմին ակտիվ քաղաքականություն վարել տարածաշրջանում, երբ այդ քաղաքականությունը չի բխում մեր երկրի շահերից»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---