Բելառուսներին չեն թույլատրի հայկական կոնյակ արտադրել

Բելառուսներին չեն թույլատրի հայկական կոնյակ արտադրել

PanARMENIAN.Net - Հայկական կոնյակը կարող է արտադրվել միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի տարածքում աճեցրած խաղողից և շշալցվել Հայաստանում: Այդ մասին լրագրողներին ասել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը` մեկնաբանելով Հայաստանից կոնյակի սպիրտ գնելու` բելառուս ձեռնարկատերերի ցանկությունը:

Նրա խոսքով, հայկական սպիրտից արտասահմանում հնարավոր է խմիչք արտադրել, որի անվանման մեջ չի պարունակվի «Հայկական կոնյակ» արտահայտությունը:

«Ներկա պահին Հայաստանում սպիրտի ավելցուկ կա, և ԵԿԳ-ն նույնպես պատրաստ է լավ գնով վաճառել իր կոնյակի սպիրտը»,- ավելացրել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---