Սերժ Սարգսյանը հրավիրվել է Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանում ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» բնական աղետների հետևանքների վերացման զորավարժությունների անցկացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի և Դաշինքի միջև հարաբերությունների մակարդակը: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Նա հաղորդել է, որ Դաշինքի ղեկավարությունը հրավիրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին մասնակցել Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի շրջանակներում ընդունվելու է ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---