15 սեպտեմբերի 2010 - 14:09 AMT
Սեպտեմբերի 19-ին Երևանում կայանալիք հեծանվավազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները

Սեպտեմբերի 19-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենան հեծանվային մրցումներ, որոնց կազմակերպիչն է Էկո-մարզական «Bike plus» ՈԿԿ-ն: Միջոցառման նպատակն է հեծանվային սպորտի զարգացումը Հայաստանում և առողջ ապրելակերպի քարոզը:

Մասնակիցները, որոնք կանցնեն 6 կմ, կբաժանվեն 3 տարիքային խմբերի՝ 12-16 տարեկան, 16-25 տարեկան և 25-ից բարձր: Հեծանվավազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Հաղթողներն ու մրցանակակիրները կստանան պատվոգրեր ու հուշամեդալներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել «Bike plus» ՈԿԿ-ում: