ՆԱՏՕ-ն չի մեկնաբանում Դաշինքի ԽՎ-ում ղարաբաղյան խնդիրը քննարկելու Բաքվի փորձերը

ՆԱՏՕ-ն չի մեկնաբանում Դաշինքի ԽՎ-ում ղարաբաղյան խնդիրը քննարկելու Բաքվի փորձերը

PanARMENIAN.Net - 2008 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները «դեմ քվեարկեցին Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳՎ Ադրբեջանի ներկայացրած բանաձևին: Եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գտնում են, որ հարկավոր է ձեռնպահ մնալ նման գործողություններից, ուրեմն, ՆԱՏՕ-ն սատարում է միջնորդների այդ մոտեցմանը: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ղարաբաղյան խնդիրը քննարկելու Բաքվի փորձերին, ապա Ռոբերտ Սիմոնսն ընդգծեց, որ տարբեր երկրների պատգամավորներ տարաբնույթ հարցեր են քննարկում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում, սակայն Դաշինքի ղեկավարությունը չի մեկնաբանում դրանք:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---