Կալիֆորնիայի նահանգապետը շնորհավորել է ամերիկահայերին Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Կալիֆորնիայի նահանգապետը շնորհավորել է ամերիկահայերին Հայաստանի Անկախության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հանդես է եկել ուղերձով Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Կալիֆորնիան այն տունն է, որտեղ հիանալի կերպով միաձուլվում են ավանդույթներն ու մշակույթները: Մենք երախտապարտ ենք հայազգի կալիֆորնիացիներին մեր նահանգի զարգացման մեջ ունեցած ավանդի համար: Ձեր օգնությամբ մեր հասարակությունն ավելի է հզորանում: Մեր համար մեծ պատիվ է միանալ այս մեծ իրադարձության տոնակատարությանը: Կալիֆորնիայի բոլոր բնակիչների անունից մենք ձեզ հաջողություն ենք մաղթում»,-ասվում է նահանգապետի ուղերձում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---