Սեյրան Օհանյան. YouTube կայքում զետեղված տեսահոլովակը զինվորին ծեծի ենթարկելու մասին, ապատեղեկատվություն է

Սեյրան Օհանյան. YouTube կայքում զետեղված տեսահոլովակը զինվորին ծեծի ենթարկելու մասին, ապատեղեկատվություն է

PanARMENIAN.Net - «Ցավոք, մինչ օրս մեզ չի հաջողվել պարզել այն մարդու անձը, որը նման սադիստական վերաբերմունք ունի զինվորի հանդեպ»,-հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով YouTube կայքում զետեղված տեսահոլովակը, որտեղ ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ ենթարկվում են ծեծի ու ստորացումների:

Ըստ նախարարի, այժմ տեսահոլովակը ուսումնասիրում են մասնագետները, սակայն հնարավոր չեղավ նույն սեղմ ժամկետում պարզել տեսահոլովակի մասնակիցների անձը, քանի որ նրանց դեմքերը չեն երևում:

«Ես վստահ եմ, որ դա ապատեղեկատվություն է, և ես չեմ հավատում, որ նման միջադեպ կարող էր պատահել և նկարահանվել տեսաժապավենի վրա»,-ասել է Սեյրան Օհանյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---