15 սեպտեմբերի 2010 - 19:11 AMT
Սեպտեմբերի 19-ին Արագած լեռան վրա մոմեր կվառվեն որպես բողոքի նշան Սուրբ Խաչ եկեղեցում առանց խաչի տեղադրման պատարագ մատուցելու դեմ

«Հայ ասպետ» ինտելեկտուալ հեռուստախաղի հիմնադիր և հաղորդավար Կարին Տոնոյանը կոչ է արել բոլորին, ովքեր պատրաստվում են մեկնել Աղթամար կղզի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին ներկա գտնվելու համար, ետ կանգնել այդ մտադրությունից և դրանով պաշտպանել հայկական կրոնը և հավատը: «Արդեն Աղթամար կղզի մեկնելու ժամանակ մենք գիտեինք, որ հայկական խաչը չի դրվելու գմբեթին, սակայն, այն, որ հիմա խաչը եկեղեցու առաջ է, վկայում է միայն թատրեկանացված բեմականացման մասին, որը պատրաստել է թուրքական կառավարությունը համաշխարհային հանրության համար»,- նշել է Տոնոյանը:

Նրա խոսքերով, բանը միայն վիրավորանքի մեջ չէ, որը հասցվել է «Հայ ասպետի» հաղթողներին, երբ զբոսաշրջիկների աչքի առաջ նրանց աղոթքի ժամանակ ուժով դուրս են բերել Սուրբ Խաչ եկեղեցուց, այլ նաև նրանում, որ թուրքական էքսկուրսավարները փորձում են խեղաթյուրել հայոց պատմությունը: «Եկեղեցու վերանորոգումից հետո հնագույն հայկական խաչքարը տեղադրել են ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական: Էքսկուրսավարները պատմում են, որ խաչքարը միշտ է այդպես կանգնած եղել, և դա վկայում է հայերի կողմի քրիստոնեական կրոնի նկատմամբ անփութության մասին»,- նշել է Տոնոյանը:

Սեպտեմբերի 19-ին Արագած լեռան վրա մոմեր կվառվեն որպես բողոքի նշան Սուրբ Խաչ եկեղեցում առանց խաչի տեղադրման պատարագ մատուցելու դեմ: