Գևորգ Կոստանյան. Ադրբեջանցիները իրավական առումով չհերքեցին Հայաստանի փաստարկները

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով քննության ընթացքում, ադրբեջանցի դիմումատուների պաշտպաններն ու երրորդ կողմ հանդիսացող Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները չհերքեցին Հայաստանի ներկայացրած փաստարկները: Նման գնահատական տվեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը` գործի քննության ավարտից հետո:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ադրբեջանական կողմի փաստարկներն ու պատրաստվածությունը` Գ. Կոստանյանն ասաց. «Եթե հարցը տայիք մինչև նիստի մեկնարկը, ես կզգուշանայի համարձակ արտահայտություններից»: Նրա խոսքով, բացի արդեն եղած գրավոր մեկնաբանություններից, այսօր լինելու էր նաև բանավոր ելույթ, որը սակայն, ըստ ամենայնի, տպավորիչ չէ:

«Ադրբեջանցիների պնդումներն էմոցիոնալ էին և չէին կարող հանգեցնել իրենց հայցով հանգամանքների հիմնավորմանը: Իրավական առումով նրանք չհերքեցին Հայաստանի ներկայացրած փաստարկները»,- նշեց Գ. Կոստանյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկեց «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի լսումները, օրվա երկրորդ կեսին տեղի կունենան մեկ այլ` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները: ՄԻԵԴ Մեծ պալատի քննությանն անցած երկու գանգատներն էլ առնչվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ, մասնավորապես` հակամարտության ակտիվ փուլում քաղաքացիների սեփականության իրավունքների հետ կապված խնդիրների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---