Ռոբերտ Սիմոնս. Հայաստանում անցկացվող դաշտային վարժանքը շատ լավ է կազմակերպված, ինչը երկկողմ արդյունավետ աշխատանքի արդյունք է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է Կովկասումև ԿենտրոնականԱսիայում ՆԱՏՕ-իգլխավորքարտուղարի հատուկ ներկայացուցիչՌոբերտ Սիմոնսին: Նա Հայաստան էժամանելմասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող տարերային աղետների հետևանքների վերացման «Արմենիա-2010» դաշտային վարժանքին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամկետն առաջիկայում ավարտող պարոն Սիմոնսին` ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև փոխգործակցության զարգացման գործում անձնական ներդրման, երկարամյա և բեղմնավոր աշխատանքի համար:

ՍերժՍարգսյանն ընդգծելէՀայաստանիզինված ուժերի բարեփոխումներինՆԱՏՕ-իաջակցության կարևորությունըև նշել, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2009թ. փուլը դրական է գնահատվել նաև բարեփոխումների տեսանկյունից: Նախագահը գոհունակությամբ է խոսել քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին և ասել, որ «Արմենիա-2010» դաշտային վարժանքի հաջող անցկացումը արդյունավետ համագործակցության լավ օրինակներից է: Ըստ Հանրապետության ղեկավարի, նման վարժանքները սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող Հայաստանի համար չափազանց կարևոր և արդիական են: «Կարծում եմ, «Արմենիա-2010» վարժանքը մեծ օգտակարություն կունենա ճգնաժամերի արձագանքման մեխանիզմների գործնական կիրառման, արտակարգ իրավիճակներում համագործակցության բարելավման գործում»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Ռոբերտ Սիմոնսի խոսքով` Հայաստանում անցկացվող դաշտային վարժանքը շատ լավ է կազմակերպված, ինչը, նրա հավաստմամբ, երկկողմ արդյունավետ աշխատանքի արդյունք է:

«Քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորումը մեր համագործակցության կարևոր ոլորտներից մեկն է: Մենք միշտ ուշադրություն ենք դարձնում դրան, ինչի վկայությունն այս վարժանքն է: Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մյուս շրջափուլի ժամանակ, կարծում եմ, կշարունակենք այս կարգի միջոցառումներ իրականացնել: Ցանկանում եմ նաև ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ` Աֆղանստանում և Կոսովոյում մեր խաղաղապահ գործողություններին օժանդակելու համար և այդ կապակցությամբ, շատ կարևոր կլիներ Ձեզ տեսնել Լիսաբոնում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ կարևոր որոշումներ են կայացվելու հետագայի վերաբերյալ»,-ասել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---